Ժնևում մեկնարկել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսա...

Ժնևում սկսվել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները, հայտնում է УНИАН-ը:

Ժնևում բանակցողներն աշխատանքը կշարունակեն վաղը. երեքշաբթիի հանդիպումներից հետո նորություններ չեն սպասվում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ին:

Նա պարզաբանել է, որ Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում։

Պեսկովը նշել է, որ բանակցություններում կքննարկվեն հիմնական հարցեր, դրանց թվում՝ տարածքային հարցեր։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ օրակարգում կլինեն անվտանգության և մարդասիրական հարցեր։ Նա նախկինում հայտարարել էր, որ Կիևը Ժնևում կբարձրացնի էներգետիկ հրադադարի հարցը։

Բանակցությունների անցկացման վայրում նկատվել է բրիտանական պատվիրակություն. РИА Новости-ի աղբյուրը հայտնել է, որ պատվիրակությունը կփորձի տեղեկություն ստանալ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

Սթարմերի անվտանգության հարցերով խորհրդականը, որը գլխավորում է Բրիտանիայի պատվիրակությունը, Ժնևում արդեն հանդիպել է Ուիթքոֆի և Դրիսկոլի հետ։

Բանակցություններն ընթանում են ռուսերեն և անգլերեն։