Ժնևում մեկնարկել է ռուս-ուկրաինական հակամարտո...

Ժնևում մեկնարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների երկրորդ օրը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

«Հանդիպումները սկսվել են դռնփակ ռեժիմով», - ասել է նա։

Բանակցությունները տեղի են ունենում InterContinental հյուրանոցում։ Փետրվարի 17-ին կայացել է խորհրդակցությունների առաջին օրը՝ վեց ժամ տևողությամբ՝ ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-Ուկրաինա և ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափերով։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է փետրվարի 17-ին կայացած բանակցություններում առաջընթացի մասին։

Եռակողմ բանակցությունների առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ին և փետրվարի 4-5-ին: