Ժնևի Լա Գրանժ վիլայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպումը, հայտնում է ТАСС-ը:
Ռուսաստանի նախագահի ամփոփիչ մամուլի ասուլիսը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին:
Նշենք, որ սա 2018 թվականի հուլիսին Հելսինկիում Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո ռուս-ամերիկյան առաջին գագաթնաժողովն է։



