Ժնևում բանակցությունները տևել են մոտ երկու ժա...

Ժնևում բանակցությունները տևել են մոտ երկու ժամ. դրանք եղել են ծանր, բայց գործնական։ Ուկրաինայի հարցով նոր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս, ասել է Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես գիտեք, բանակցություններն ընթացել են երկու օր. երեկ շատ երկար՝ տարբեր ձևաչափերով, և այսօր ևս մոտ երկու ժամ։ Դրանք եղել են ծանր, բայց գործնական», — ասել է Մեդինսկին։

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 17-ին: