Ժնևում բացվում է Կիպրոսի հարցով երկօրյա գագաթ...

Միավորված ացգերի կազմակերպության հովանու ներքո մարտի 17-ին Ժնևում աշխատանքն է սկսում է Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ երկօրյա գագաթնաժողովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մասնակցությամբ։ Համաժողովի նպատակն է հունակիպրական և թուրքակիպրական կողմերին դրդել վերսկսել 2017 թվականին ընդհատված բանակցային գործընթացը՝ կղզու խնդրի լուծման շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Համաժողովը կանցկացվի ընդլայնված «հինգ գումարած մեկ» ձևաչափով, որը նախատեսում է ոչ միայն հունակիպրական և թուրքակիպրական համայնքների ղեկավարների, այլև երեք տերությունների՝ Կիպրոսի անվտանգության, անկախության և տարածքային ամբողջականության երաշխավորների արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությունը։ Այդ նույն ձևաչափը կիրառվել է նաև Կիպրոսի հարցով նախորդ գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել 2021 թ. ապրիլին հենց Ժնևում և ավարտվել անարդյունք։

Բացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, որը կատարում է կազմակերպական և միջնորդական դեր, համաժողովում կողմերի պատվիրակությունները գլխավորում են կիպրացի հույների ղեկավար, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը, կիպրացի թուրքերի ղեկավար Էրսին Թաթարը, Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի տեղակալ Սթիվեն Դոթին, որի պատասխանատվության ոլորտի մեջ են մտնում Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան և Միացյալ Թագավորության անդրծովյան տարածքները:

Բացի այդ, գագաթնաժողովին հրավիրված է Եվրամիության պատվիրակությունը, բայց միայն որպես դիտորդ կողմ: