Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է մանկավարժների, որոնց հետ քննարկել է ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպմանը և արտասահմանում գործող կրթամշակութային կառույցների հետ համագործակցության հեռանկարներին:
«Քննարկվել են նաև դպրոցներում ներառական կրթության ներդրման գործընթացի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:
Ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտը կից հղմամբ »,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։



