Ժաննա Անդրեասյանը սպառնալիք է Հայաստանի անվտա...

Բրյուսովի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների օրը ազատվել է աշխատանքից։ Լրագրողների հետ զրույցում Ցոլակ Ակոպյանը ներկայացրեց որոշ մանրամասներ:

«Իմ խորին համոզմամբ,  մեր չխոսելու արդյունքում է, որ այս օրին ենք հասել։ Եթե յուրաքանչյուրն իր տեղում խոսեր ժամանակին, պայքարեր, այն խնդիրները, որոնք ունենք Բրյուսովում, կրթության համակարգում, այսօր չէինք ունենա:

Այսօր մենք ունենք մի նախարարություն՝ ԿԳՄՍՆ-ն, որի գլուխ կանգնած անձնավորությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է կրթական համակարգում, խոսում է այն մասին, որ միտումնավոր ամեն ինչ արվում է մեր հոգևոր անվտանգությունը խաթարելու, մեր ազգային արժեքները ոտնահարելու և հային մոռացնելու իր ազգության մասին»,-ասաց նա: