Ժան Նոել Բարոն․ հայ-թուրքական սահմանի բացումը...

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել  է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն Անկարայում Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարգավաճման վրա։

«Մենք բարձրացրինք գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Սիրիայում, Գազայում և Իրանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Միջերկրական ծովի անվտանգությունը», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆիդանը նաև նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը ԻՊ-ի դեմ պայքարում։