Ժամը 8-ից հակառակորդը կրկին սկսել է նախահարձա...

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ԱԹՍ-ներ, այս մասին առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ սահմանային իրավիճակը ներկայացնելիս ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նա հավելել է, որ ժամը 8-ից սկսած հակառակորդը, կիառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր չափի տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով: Տրվում է համարժեք պատասխան: