Ժամը 05.00-ի դրությամբ հակառակորդը շարունակու...

Ժամը 05.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արդանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Ստեղծված իրադրության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,– հայտարարել է ՊՆ–ն։