
«Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու որոշմանը բացասական եմ վերաբերվում»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ 2026 թվականի հունվարի 1-ից ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվելու է:
Ճշտող հարցին՝ ի՞նչ խնդիրներ, հետևանքներ կարող է ունենալ Զինված ուժերի համար այս որոշումը՝ Մովսես Հակոբյանն այսպես արձագանքեց.
«Կրկնում եմ՝ բացասական եմ վերաբերվում, մնացած ենթադրությունները դուք արեք»: