Ժամանակը եկել է, որ մենք ավելի կոշտ քայլերի դ...

«Հուսով եմ, որ մեր հասարակության համար, մեր քաղաքի համար սթափեցնող էր որոշ չափով , ցավով եմ սա նշում, բայց նաև  պետք է կարողանանք այդ մշակույթից (  հրավառ պարագաների օգտագործումից)  հրաժարվել և  բայցի այն, որ միջոցառումների ժամանակ  հրավառությունները խախտում են շրջակայքի մարդկանց անդորրը , նաև՝  մեծ վտանգ են իրենցից ներկայացնում  և այդ ռիսկերը պետք է կառավարենք»,-այս մասին լրագրողների հետ զրույցում , դեպքի վայրում, ասաց նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ժամանակը եկել է, որ պետք է ավելի կոշտ քայլերի դիմենք»,-ասաց Ավինյանը։ Հարցին, թե՝ պայթյունը որքանով կապ ունի տեռորիստական ակտի հետ, Ավինյանն ասաց, որ  պայթյունը տեռորիստական ակտի հետ կապ չունի։