Ժամանակն է, որպեսզի վերջապես հասկանանք, որ կո...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Արցախի այս հրաշք երեխաները յուրաքանչյուրիս պաշտպանության և աջակցության կարիքն ունեն: Մենք իրավունք չունենք նրանց մենակ թողնելու և երբեք չենք անի դա: Այլ տարբերակ պարզապես չկա ու չի՛ կարող լինել:

Հետևաբար, հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հայ ժողովրդի ինքնության պահպանման, եթե կուզեք, թեկուզ հենց հանուն այս հրաշամանուկների՝ նոյեմբերի 5-ին բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Ժամանակն է, որպեսզի վերջապես հասկանանք, որ կորցնելով Արցախը, կորցնելու ենք նաև Հայաստանը!!!
Մենք պարտավոր ենք և պետք է գիտակցենք, որ առանց Արցախի չի՛ կարող լինել խաղաղություն։

Առանց Արցախ չկա՛ Հայաստան»: