Ժամանակն է կարգավորելու հարաբերությունները Հա...

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավուղօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ 

«Ժամանակն է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ղարաբաղի շրջակայքը արդեն ազատագրված է։ Այժմ հարկ է օգնության ձեռք մեկնել Հայաստանին ու նորմալացնել վերջինիս հետ հարաբերությունները»,- ասել է Դավութօղլուն։ 

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ստորագրման ժամանակ, որոնք այդպես էլ չվավերացվեցին, Դավութօղլուն զբաղեցնում էր Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը։