Ժամանակավորապես կասեցվում է «Գոլլանդեց» սպիտա...

Համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ ս/թ հունվարի 22-ից ժամանակավորապես արգելվում է «Վերշկովիյ ռայ» (Вершковий рай) ապրանքանիշի «Գոլլանդեց» (Голландец) սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և տեղափոխումը (արտադրող՝ ԱԲԸ «Խմելնիցկայա մասլոսիրբազա» (Хмельницка маслосирбаза) Ուկրաինա, ներմուծող՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ (արտադրված 01․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 30․03․2026թ)):

Համաձայն հրամանի՝ ««Գոլլանդեց» (Голландец) սպիտակուցաճարպային մթերք» արտադրանքի այլ խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) և «կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշներով:

Հրամանը չի գործում մինչև ս/թ հունվարի 22-ն արտահանված, տեղափոխված ապրանքների ներմուծման և տեղափոխման նկատմամբ։