Զելենսկու խոսքերը կասկածի տակ են դնում Ուկրաի...

Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները հարցեր են առաջացնում ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համարժեք որոշումներ կայացնելու նրա կարողության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկու Սուրբ Ծննդյան ելույթը, որում նա մահ է մաղթել մեկին։

Կրեմլը նշել է, որ դա անկիրթ և դառնացած ուղերձ է, և որ Զելենսկին, ընդհանուր առմամբ, ոչ այնքան ադեկվատ մարդու տպավորություն է թողնում։

Ավելի վաղ Զելենսկին իր Սուրբ ծննդյան ուղերձում, հայտարարել է, որ մահ է ցանկանում ինչ-որ մեկին:

«Ռուսները անաստված են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն քրիստոնեության հետ», - ասել է Ուկրաինայի նախագահը։