
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Մեծ Բրիտանիա և կանցկացնի մի շարք կարևոր հանդիպումներ։ Այս մասին հայտնել է «Սուսպիլնե»-ն՝ հղում անելով Ուկրաինայի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին, երկուշաբթի՝ հունիսի 23-ին։ Այսպիսով, Զելենսկին կհանդիպի Չարլզ III թագավորի, վարչապետ Քիթ Սթարմերի, Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյի և Լորդերի պալատի խոսնակ լորդ Ջոն Մաքֆոլի հետ։
Զելենսկին նաև պլանավորում է զրուցել Մեծ Բրիտանիայում վերապատրաստում անցնող ուկրաինացի զինծառայողների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Մեծ Բրիտանիա այցի մասին. «Այսօր, Մեծ Բրիտանիա այցի ընթացքում, ես գործընկերների հետ կխոսեմ մեր պաշտպանության մասին, որը պետք է դառնա շատ ավելի ուժեղ համատեղ պաշտպանության հիմք։ Մենք նաև կհամաձայնեցնենք նոր և ուժեղ քայլեր՝ այս պատերազմի համար Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և հարվածները դադարեցնելու համար»։