«Արարատցեմենտ» ՓԲԸ-ում 30-ամյա աշխատակիցը մի...

Հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից մի քաղաքացու տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Վարազդատ Մ.-ն է։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արարատի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամեր առաջ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում Վարազդատ Մ.-ն գիպսի համար նախատեսված բունկերի վրա աշխատանքներ կատարելիս 2-3 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, որի հետևանքով էլ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Վարազդատ Մ.-ն աշխատում է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավարի օգնական։