Զելենսկին ժամանել է Լեհաստան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 27-ին այցով ժամանել է Լեհաստան, որտեղ կմասնակցի Աուշվից (Օսվենցիմ)

նախկին համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-ամյակի միջոցառումներին։Այս մասին հայտնում pravda.com.ua կայքը:

Նախատեսված են երկկողմ հանդիպումներ, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։