Զելենսկին ողջունել է ԵՄ-ի կողմից Մոսկվայի դեմ...

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել Եվրամիությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը հաստատելու համար՝ նշելով, որ դա կմեծացնի Ռուսաստանի տնտեսության վրա ճնշումը։ Այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։

«Պատժամիջոցների 18-րդ փաթեթը շարունակում է ճնշում գործադրել ռուսական տանկերային նավատորմի վրա և ոչ միայն նավերի, այլև ստվերային նավատորմի կապիտանների և այն ընկերությունների վրա, որոնք նպաստում են նավթի հաշվին սպանությունների նման ֆինանսավորմանը », - գրել է Զելենսկին։ 

Նա նաև նշել է, որ Եվրամիությունը ռուսական նավթի համար սահմանում է ավելի խիստ գնային սահմանաչափ՝ մոտ 46 դոլար մեկ բարելի համար։

«Ես կցանկանայի առանձին նշել Եվրամիության որոշումը՝ արգելել ցանկացած գործարք՝ կապված «Հյուսիսային հոսք» գազատարների հետ, որոնց կառուցումը (ՌԴ նախագահ) Պուտինի կողմից լայնածավալ պատերազմի նախապատրաստման մաս էր կազմում», - հավելել է Զելենսկին։

Ավելի վաղ ԵՄ-ն հաստատել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն Ուկրաինայում նրա ծավալած ռազմական գործողությունների պատճառով։ Նոր փաթեթը թիրախավորում է, այդ թվում՝ ՌԴ նավթային և էներգետիկ արդյունաբերությունը, ֆինանսական ոլորտը։