Զելենսկին Վատիկանն իդեալական վայր է անվանել Պ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Վատիկանը լավագույն տեղն է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: Այս մասին նա ասել է La Repubblica թերթին տված հարցազրույցում:

«Սուրբ Աթոռը կարող է իդեալական վայր լինել Դոնբասում խաղաղության շուրջ երկխոսության համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպումը «հաստատ» կանցկացվի: «Դա անհրաժեշտ է Դոնբասում պատերազմի դադարեցման եւ խաղաղ գործընթացն ավարտելու համար»,- հավելել է Զելենսկին: