Վլադիմիր Զելենսկին քաղաքական պատճառներով թույլ չի տալիս վերականգնել ռուսական նավթի մատակարարումները Հունգարիա «Դրուժբա» նավթամուղով, թեև դրա համար տեխնիկական հիմքեր չկան. այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Զելենսկին քաղաքական նկատառումներով որոշել է, որ կշարունակի թույլ չտալ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների վերականգնումը դեպի Հունգարիա, թեև խողովակաշարը տեխնիկապես լիովին պիտանի է մատակարարումները վերսկսելու համար, և չկան որևէ տեխնիկական կամ տեխնոլոգիական պատճառներ, որոնք կխոչընդոտեին դրան», - ասել է Սիյարտոն Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ Կիևը «շարունակում է ծայրահեղ կոպիտ միջամտությունը հունգարական ընտրություններին»՝ այդպիսով ձգտելով իշխանության բերել պրոուկրաինական «Տիսա» կուսակցությանը:
Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը կշարունակի երաշխավորել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը՝ չնայած Ուկրաինայի կողմից հնչող սպառնալիքներին:



