Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում։ Հանդիպումը հնարավոր է Էրդողանի և գուցե՝ Թրամփի մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան:
Հիշեցնենք՝ Պեսկովի փոխանցմամբ՝ Կրեմլը պնդում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև շփումները հնարավոր են միայն Մոսկվայում։
«Զելենսկին առաջարկում է շփումներ, Պուտինն ասել է, որ դրանք հնարավոր են Մոսկվայում։ Այս դիրքորոշումը մնում է մեր դիրքորոշումը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում դիտարկում են երկու նախագահների հանդիպումը չեզոք տարածքում կազմակերպելու հնարավորությունը։
Պեսկովը Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում անվանել է «բավականին հետևողական»։



