Զելենսկին պահանջել է Սաակաշվիլուն բուժման համ...

Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և նրա կյանքը վտանգված է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ երկրի ԱԳՆ-ին հանձնարարելով վճռական բողոք հայտնել Վրաստանի դեսպանին, կարգադրել նրան 48 ժամվա ընթացքում վերադառնալ Թբիլիսի և Վրաստանի իշխանության հետ քննարկել բանտարկված Միխեիլ Սաակաշվիլուն բուժման համար Ուկրաինա ուղարկելու պաշտոնական Կիևի պահանջը:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Զելենսկու որոշմանը:

«Ուկրաինական իշխանությունների որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանակին ներգրավված են եղել Սաակաշվիլուն Վրաստան ուղարկելու գործընթացում: Եվ վիրավորական է, որ այսօր նույն իշխանությունները պահանջում են նրան վերադարձնել Ուկրաինա»,- ասել է Կոբախիձեն։