
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրությունը և զորահավաքը ևս երեք ամսով երկարաձգելու մասին: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։
Ըստ Ուկրաինայի խորհրդարանի կայքում զետեղված օրինագծերի՝ երկարաձգումը նախատեսվում է օգոստոսի 7-ից մինչև նոյեմբերի 5-ը:
Ապրիլի 16-ին Գերագույն ռադան 15-րդ անգամ քվեարկել էր ռազմական դրությունը և զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու օգտին: