Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետները երկարաձգելու մասին օրինագծերը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով խորհրդարանի պաշտոնական կայքին։
Խոսքը 15197 և 15198 համարակալմամբ օրինագծերի մասին է, որոնցով նախատեսվում է հաստատել պետության ղեկավարի համապատասխան հրամանագրերը։
«Հաստատել Ուկրաինայի նախագահի 2026 թվականի ապրիլի 27-ի «Համընդհանուր զորահավաքի ժամկետը երկարաձգելու մասին» հրամանագիրը։ Օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 4-ից»,- նշված է փաստաթղթի տեքստում։
Գերագույն ռադայի կողմից այս նախագծերի ընդունումից և նախագահի ստորագրումից հետո ռազմական դրությունն ու զորահավաքը կերկարաձգվեն ևս 90 օրով՝ մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը։



