Զելենսկին կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների...

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր խորհրդարանականներին իմ օրինագիծը՝ այժմ արդեն օրենքը, ընդունելու համար։ Հենց նոր ստորագրեցի փաստաթուղթը, տեքստն անմիջապես կհրապարակվի։ Սրանք մեր պետության հակակոռուպցիոն մարմինների, իրավապահ բոլոր մարմինների բնականոն, անկախ աշխատանքի երաշխիքներն են։ Որոշումը ճիշտ է», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ավելի վաղ Գերագույն ռադան պաշտպանել է Զելենսկու Կոռուպցիայի կանխարգելման ազգային բյուրոյի և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության անկախությունը վերականգնելու մասին օրինագիծը։ Անցյալ շաբաթ պատգամավորներն ընդունել են հակառակ ուղղված փոփոխություններ և զրկել են բյուրոյին ու դատախազությանը ինքնուրույնությունից։ Զելենսկին ստորագրել է նաև այդ փոփոխությունները, ինչից հետո երկրում Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո առաջին բողոքի ակցիաներն են սկսվել։

«Շատ կարևոր է, որ պետությունը լսի հասարակական կարծիքը», - ասել է Զելենսկին։ «Ուկրաինան ժողովրդավարական երկիր է՝ դրանում բացարձակապես կասկած չկա։ Պաշտոնյաները նույնպես անմիջապես կտեղեկացնեն Ուկրաինայի գործընկերներին այս օրենքի մասին»։

Եվրոպացի դաշնակիցները կարող են կրճատել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը, եթե կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները չվերականգնեն իրենց անկախությունը, հաղորդում են լրատվամիջոցները։