
Կանադայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չկայացած հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նրա հետ խոսելու հույս է հայտնել Հաագայում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այս մասին նա ասել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այո, ես պատրաստվում եմ», - հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ակնկալում է հանդիպել Թրամփի հետ դաշինքի առաջիկա գագաթնաժողովում:
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի…. Թիմերն աշխատում են, մենք պատրաստվում ենք», - հավելել է նա։
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը Հաագայում կկայանա հունիսի 24-25-ը։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն պետությունների և կառավարությունների մոտ 45 ղեկավարներ, արտաքին գործերի և պաշտպանության 45 նախարարներ, ինչպես նաև պատվիրակությունների մոտ 6000 անդամներ։ Զելենսկին նույնպես հունիսի 23-ի երեկոյան ժամանել է Հաագա: