Զելենսկին հայտարարել է «էներգետիկ Ռամշտայնի»...

Ֆրանսիայում այս շաբաթ տեղի կունենան «էներգետիկ Ռամշտայնի» ձևաչափով հանդիպումներ։  Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ հանդիպմանը կմասնակցեն Մեծ յոթնյակի երկրները, Ուկրաինայի գործընկերները Հյուսիսային Եվրոպայից և Բալթյան երկրներից։

«Մենք նշել ենք այն կոնկրետ բաները, որոնք մեզ անհրաժեշտ են, և նախարարը կկենտրոնանա հենց այդ էներգետիկ աջակցության փաթեթների վրա», - ասել է Զելենսկին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալի հետ հանդիպումից հետո։

Վերջին ամիսներին Ռուսաստանը պարբերաբար հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ինչի հետևանքով երկրում, հատկապես՝ մայրաքաղաք Կիևում, ծանր իրավիճակ է ստեղծվել էլեկտրամատակարարման և ջեռուցման հետ կապված։

Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խումբը, որը հայտնի է նաև «Ռամշտայնի ձևաչափ» անվանմամբ, միջազգային կոալիցիա է, որի անդամները ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային Ռուսաստանի դեմ հակամարտության ընթացքում։