Զելենսկին հայրենակիցներին առաջարկում է բազմաք...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Գերագույն ռադային առաջարկում է բազմակի քաղաքացիության ինստիտուտ ներդնել։

Այս մասին պետության ղեկավարն ասել Է Ուկրաինայի Հավաքական անվտանգության օրվա 105-րդ տարեդարձի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում: Ըստ Զելենսկու, դա աշխարհի տարբեր երկրների բոլոր էթնիկ ուկրաինացիներին եւ նրանց սերունդներին թույլ կտա քաղաքացիությունն ունենալ։ Նա հստակեցրել է՝ բացի ագրեսոր երկրի քաղաքացիներից։

«Բոլոր նրանք, որոնք արտագաղթի տարբեր ալիքների ժամանակ ստիպված լքել են հայրենի հողը՝ հայտնվելով Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ասիայի, Լատինական Ամերիկայի երկրներում։ Բոլորը, որոնք օգնում են մեզ՝ չնայած հայրենի հողից հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա», - նշել է Զելենսկին։