Թալանով եք զբաղվում. Մանուկյանը` ՔՊ-ին

«ՔՊ-ականներ, ընդդիմությունն ասում է՝ մի՛ թալանեք քաղաքացու հարկերը, մի՛ զբաղվեք թալանչիությամբ։

Պարզ հաշվարկ անեմ։ 2026 թվականի մայիսի 27-ի կառավարության որոշմամբ՝ 1,8 միլիարդ դրամ պետական վարկ եք տալիս 1 տոկոսով, մի հատ էլ 7,9 միլիարդ դրամ եք հատկացնում դրան։

Ուզում եմ հասկանալ՝ մասնավոր ընկերությունում կարո՞ղ է իշխանություն փոխվի, ու պարզվի՝ «Մերիդիանում» մի քիչ էլ փայ ունեք։ Շատ ուղիղ եմ այդ հարցը տալիս։

Մի հատ էլ նեղվում են, ասում են՝ ընդդիմությունն ինչո՞ւ է ասում, որ դահլիճների ցանկ եք առնում։ Չէ՞, դուք լո՞ւրջ եք ասում։

Մի հատ ձեզ հարց տամ՝ դուք ֆինանսական հաշվարկ կատարե՞լ եք։ Պարզ հաշվարկ։ Եթե գնայիք «Մերիդյանի» տարածքը վարձով վերցնեիք, ասում է՝ ութը տարի, 400 օր կարող ես վերցնել։ Այսինքն՝ ձեր կարծիքով՝ պետությունը շաբաթը մեկ քեֆ-ուրախությա՞ն մեջ է, կամ, ասած, տոներ ունի՞, հա՞։ Լո՞ւրջ եք խոսում»,- այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։