Զելենսկին և Թրամփը վաղը կքննարկեն Ուկրաինային...

Ըստ Financial Times-ի տվյալների՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուլիսի 4-ին հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Bild-ը գրում է, որ գլխավոր թեման կլինի ԱՄՆ-ից Ուկրաինային որոշ տեսակի զենքի մատակարարումների դադարեցումը։ Զելենսկին նաև կբարձրացնի ամերիկյան զենքի գնման հնարավոր ապագա գործարքների հարցը։