Զելենսկին երեք անգամ հրավեր է խնդրել ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Թրամփ կրտսերը։
«Ամեն անգամ նա մերժում էր ստանում։ Իսկ այս իրավիճակում ամենազավեշտալին այն է, որ այժմ ուկրաինացին իրեն այնպես է պահում, կարծես ինքն է որոշել չմեկնել Նահանգներ։ Ինչպիսի տարօրինակություն»,- գրել է Թրամփ կրտսերը։
Նշենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությանը չեն հրավիրվել նաև Փաշինյանը, Մակրոնը, Շոլցը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և այլոք: