Զելենսկին ցանկանում է, որ Մասկը «որքան հնարավ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հարգում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին և կցանկանար, որ նա «որքան հնարավոր է Ուկրաինայի կողմից լինի»։

Զելենսկին այս մասին ասել է ամերիկացի փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում:

«Պատերազմի սկզբում ես նրա հետ (Մասկի - խմբ.) զրույց եմ ունեցել, հարգում եմ նրան, նախ հարգում եմ self-made-ը, սիրում եմ այդպիսի մարդկանց։ Երկնքից ոչինչ չի ընկել, մարդն ինքը ինչ-որ բան է արել։

Մենք շատ շնորհակալ ենք Մասկին Starlink-բերի համար, դրանք օգնեցին: Մենք դրանք օգտագործել ենք ռուսական հարվածներից հետո, երբ ինտերնետի հետ կապված խնդիրներ կային։ Մենք Starlink-ներն օգտագործում էինք ճակատում, մանկապարտեզներում, դպրոցներում և տարբեր ենթակառուցվածքներում: Այն մեզ շատ օգնեց։ Շատ կուզենայի, որ Իլոնը հնարավորինս մեր կողքին լիներ, աջակցեր», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Ինչպես նշել է Զելենսկին, նա նաև կցանկանար, որ Մասկը «գա Ուկրաինա, խոսի մարդկանց հետ, տեսնի ամեն ինչ»։