Զելենսկին Բայդենի օրոք ԱՄՆ-ից գումարները վերց...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ից գումարները վերցնում էր նույնքան հեշտությամբ, որքան «երեխայի ձեռքից կոնֆետը»։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Բայդենի օրոք նա այս երկրից գումարները վերցնում էր այնպես, ինչպես երեխայի ձեռքից կոնֆետը: Դա այնքան հեշտ էր... Եվ ես չեմ կարծում, որ նա երախտապարտ է, իմ կարծիքով, մենք նրան տվել ենք 350 միլիարդ դոլար», - ասել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։ 

Միացյալ Նահանգները հունվարին Թրամփի իշխանության գալուց հետո ցանկություն է հայտնել նպաստել ուկրաինական հակամարտության հնարավորինս արագ ավարտին։ Ի տարբերություն Եվրամիության և Ջո Բայդենի վարչակազմի՝ Վաշինգտոնն այլևս չի հայտարարում Կիևին անսահմանափակ աջակցության մասին և նույնիսկ կապեր է հաստատել Մոսկվայի հետ։