Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել օրինագծեր մինչև փետրվար ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի հերթական երկարաձգման մասին։
Ըստ «Укрінформ » գործակալության՝ ներկայացված օրինագծերը ենթադրում են ռազմական դրության և զորահավաքի երկարաձգում ևս 90 օրով, կամ մինչև փետրվարի 7-ը։
Նախորդ անգամ Ուկրաինայի խորհրդարանը ռազմական դրությունը երկարաձգել էր ամռանը, իսկ ներկայում այն օրինական ուժի մեջ է մինչև նոյեմբերի 9-ը։