Զավենիչը կանացի ցիկլը շփոթել է արյուն թափելու...

Արամ Զավենիչը երեկվանից նետվել է մարտի, որպեսզի փրկի խուլիգանական և հանցավոր դրսևորումներով աչքի ընկած իր կուսակից, Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին։ Զավենիչն այնքան ջանասիրաբար է փորձում իրավիճակը փրկել, որ սկսել է անգամ աշխարհաքաղաքական հետքեր տեսնել Տեր-Մարգարյանի մասնակցությամբ ծեծի հետևում։ Դավալեցի Արամը, իհարկե, ավելի որակյալ սուտ չէր կարող հորինել. դե միամիտ գեղցի է ու իր խելքն էլ ներում է այնքան, որ հայտարարի, թե Ռուսաստանի Դաշնությունն է կանգնած այս ամենի հետևում։

Այսինքն՝ ՌԴ-ն ստիպել է եվրոպամետ Տեր-Մարգարյանին սեռական բնույթի հայհոյանքներ տալ, իսկ հետո թրքաբարո կերպով 10-15 հոգով հարձակվել մեկ մարդու վրա։

Զավենիչն այս անգամ առավել հեռուն է գնացել և կանխագուշակել է, որ արյուն է թափվելու։ Այսինքն՝ իր եղբոր արձանի վրա իրենց կարիքները հոգացած թուրքերի հետ քիրվայություն անել ցանկացող Զավենիչի սիրտը արյուն է ուզում, երբ դիմացը հայ՝ Հայաստանի քաղաքացի է կանգնած։

Զավենիչի դեպքում, իհարկե, ծիծաղելի է լսել արյուն թափելու մասին, քանի որ ինքը կանացի ցիկլը շփոթել է արյուն թափելու հետ, բայց առնվազն կարող է հանդիսանալ ներհայաստանյան արյուն թափելու տրիգեր։

Հանուն եվրոպական արժեքների՝ ինչ ասես, կանի Զավենիչը։ Դոլարի ու եվրոյի հոտը մթագնել է նրա գիտակցությունը։