Զատուլինը Փաշինյանի գործողություններն անվանել...

Հայաստանի վարչապետը շարունակում է բավարարել Բաքվի շահերը։  Այսպիսի կարծիք է հայտնել խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում։

Նա նշել է, որ երկրների միջեւ տարաձայնությունները կապված են Ադրբեջանից Թուրքիա ուղիղ տարանցման հնարավորության հետ։

«Փաշինյանը հավատարիմ է իրեն։ Նա շարունակում է իր նախկին գիծը՝ ուղղված այն բանին, որ բավարարի Ադրբեջանի շահերը, բայց միաժամանակ այնպիսի մարդ երեւա, որը դրան դիմում է հարկադրված, հետն էլ այդ ամենին զուգահեռ այդպիսի դիրքորոշում գրավելով՝ նա ամեն ինչում կշտամբում է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանի Դաշնությանը, որը չի ստանձնում Հայաստանի պաշտպանությունը։ Նա գնացել է ըստ էության իր հայրենակիցներից հրաժարվելու ուղղությամբ՝ դավաճանության, եւ նա ստիպված է հետեւել այդ ճանապարհին։ Ո՞րն է այն գյուղերի կարեւորությունը, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Այն, որ դրանք ապահովում են Հայաստանի ելքը Իրան, դրանք ապահովում են տարանցումը Վրաստան։ Դրանք տարանցիկ գյուղեր են, եւ եթե Հայաստանը դրանք կորցնի այն դիրքորոշման հետեւանքով, որը զբաղեցնում է Հայաստանի կառավարությունը, ապա այդ դեպքում ընդհատվում է հաղորդակցությունը, եւ դրվում է հետագա զիջումների ճանապարհը։ Ամենագլխավորը Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջն է՝ բացել Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ այդ կերպ ուղիղ դարձնելով տարանցումը Թուրքիայից Ադրբեջան»,- ասել է Զատուլինը։

ՌԴ-ն չպետք է հույսը դնի Բաքվի վրա Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում, նշել է Զատուլինը. «Սթոլտենբերգը գալիս է Հայաստան, որովհետեւ պետք է հունձքը քաղել՝ Հայաստանը հեռացնել Ռուսաստանից եւ այն տանել արեւմտյան ճամբար։ Ինձ թվում է, որ այս հարցում Ադրբեջանը մեր ոչ մի դաշնակիցն էլ չէ, նա Թուրքիայի դաշնակիցն է։ Թուրքիան համապատասխան շրջանակներում իր բոլոր գործողությունները Կովկասում փորձում է ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի առաջխաղացում Արեւելքում»։