Զարիֆ. Իրանը ողջունում է լարվածությունը թուլա...

Իրանը ողջունում է լարվածությունը թուլացնելու եւ իրենց տարաձայնությունները կարգավորելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը: Այս մասին Twitter-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ Երեւան ու Բաքու կատարած այցերից հետո:

«Ադրբեջանում եւ Հայաստանում երկկողմ կապերի եւ վերջին լարվածության շուրջ ինտենսիվ բանակցություններ եղան»,- գրել է նա: «Իրանը միշտ պնդել է, որ պետք է հարգվի բոլորի տարածքային ամբողջականությունը: Մենք ողջունում ենք արժանապատիվ փոխադարձ համաձայնություններ ձեռք բերելու երկու կողմերի ղեկավարների պատրաստակամությունը: Հսկայական հնարավորություններ տարածաշրջանային համագործակցության համար»,- հավելել է նա: