Զարեհ Սինանյանն այցելել է ԱՄՆ-ում Հայաստանի դ...

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպեց արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ամերիկահայ համայնքի հետ տարվող երկուստեք աշխատանքները, Արցախյան հարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ դեսպանատան կատարած և ընթացիկ աշխատանքները, համագործակցության հեռանկարները: