Գերմանիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Գաբիլ Մամեդովը գրում է, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պահանջով Ադրբեջանում 7 գեներալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ բերման են ենթարկվել և տեղափոխվել Թուրքիա: Նրանք մեղադրվում են պետական դավաճանության մեջ: Այս մասին հրապարակում է արել «Ինֆոտեկան 24»-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական շիա մահմեդական ռազմական վերնախավում հասունանում է ապստամբություն։ Չեզոքացնելով այս ապստամբներին ՝ Թուրքիան ցանկանում է վերահսկել Ադրբեջանի զինված ուժերը: Դրանից առաջ էլ գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը հեռացվեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ՝ Ադրբեջանի զինված ուժերի վարչական մակարդակում թուրք զինվորականների լայն տարածվածությունից դժգոհություն հայտնելու համար:



