Ուկրաինական «Страна.ua» հրատարակությունը հայտնում է Զապորոժիեում նոր պայթյունների մասին։
«Նոր պայթյուններ Զապորոժիեում. դրանք հաստատել է քաղաքային խորհուրդը»,- ասվում է հրատարակության Telegram ալիքում։
Երկուշաբթի առավոտյան ամբողջ Ուկրաինայում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին ամբողջ երկրում՝ Խարկովից և Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկիվսկ: Այդ ժամանակից ի վեր ուկրաինական շրջաններում ամեն օր, երբեմն՝ ամբողջ երկրում օդային հարձակումների մասին ահազանգեր են հայտարարվում։ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 18-ին հայտարարել է, որ Ուկրաինայում ավերվել է էլեկտրակայանների 30%-ը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։



