![Զապորոժիեի ԱԷԿ-ից հայտնել են, որ Կախովսկի ՀԷԿ...](/imgs/posts/medium/2023/06/b725edc.jpeg)
Կախովսկի ՀԷԿ-ում ավերածությունների պատճառով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության սպառնալիքներ ներկայում չկան, անձնակազմը վերահսկում է իրավիճակը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Զապորոժիեի ատոմակայանի տնօրեն Յուրի Չեռնիչուկը։
«Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակում տիրող իրավիճակի պատճառով հայտնում եմ, որ այս պահին Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության սպառնալիքներ չկան… Հովացուցիչ ավազանում ջրի մակարդակը չի փոխվել և կազմում է 16,67 մ... Իրավիճակը վերահսկում է ատոմակայանի անձնակազմը», - հայտարարել է նա:
Ատոմային էներգիայի միջուկային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետները նույնպես հայտարարել են, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգությանն ուղղակի վտանգ չի սպառնում:
Սակայն ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ուկրաինական «Էներգոատոմ» ընկերությունն ընդգծել է, որ Կախովսկի ՀԷԿ-ի ավերածությունները կարող են, ի վերջո, բացասական հետևանքներ ունենալ Զապորոժիեի ԱԷԿ-ի համար, որը գտնվում է ՌԴ-ի վերահսկողության տակ:
Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում հարված է հասցվել Կախովսկի հիդրոէլեկտրակայանին, մասնակիորեն վնասվել են ՀԷԿ-ի կոնստրուկցիաները, տեղի են ունեցել մասնակի փլուզումներ: Կախովսկի ՀԷԿ-ը գնդակոծելու մեջ կողմերը մեղադրել են մեկը մյուսին: