Զանգվածային ձերբակալություններ Հայաստանում․ ի...

Այսօր ամբողջ օրվա ընթացքում «Սրբազան պայքարի» աջակիցներին եւ ՀՅԴ-ական երիտասարդներին զանգվածաբար ձերբակալում են։ Այս մասին հայտնում է  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ձերբակալություններ են տեղի ունենում ՀՀ ողջ տարածքում։ 

Սրբազան պայքարի շուրջ 50 աջակից է ձերբակալվել։

Հիշեցնենք, որ ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։

«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։

Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,- հայտնել էին ՆԳՆ-ից։