Ընկերության նախաձեռնությամբ և միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում ճամբարի վերակառուցման և հետագա գործարկման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Նախագծի ղեկավար Սերգեյ Կուզմինի խոսքով՝ «Գանձասար»-ը 2027 թվականի ամռանը պատրաստ կլինի ընդունելու առաջին ճամբարականներին։
Ճամբարն առանձնահատուկ տեղ ունի քաջարանցիների հիշողություններում։ Շատերի համար այն կապված է մանկության, ամառային հանգստի, ընկերների և ճամբարային խաղերի հետ։
Վերակառուցման ավարտից հետո «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը նորից կգործի՝ ընդունելով երեխաների արդեն 2027 թվականի ամռանից։



