
Իրանի խորհրդարանի Արդաբիլից պատգամավոր և Իրան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սուդեյֆ Բադրին հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումն անհնար է՝ առանց Իրանի ռազմավարական շահերի և դերի հաշվառման։ Այս մասին գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքը։
Վերջերս միջանցքի վերաբերյալ հնչում են ոչ պրոֆեսիոնալ և անիրատեսական հայտարարություններ, սակայն նման նախագծերը չեն կարող անցնել իրականացման փուլ՝ առանց շահագրգիռ կողմերի, հատկապես Իրանի հետ համաձայնեցման։
Սպառնալիքների և ճնշման լեզուն չի կարող ապահովել տարածաշրջանի կայուն զարգացումը։ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է ձգտեն համատեղ շահերի՝ Իրանի մասնակցությամբ։