Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում խոսել է տարածաշրջանի զարգացումներից։
Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ թուրք պատգամավոր Ֆուաթ Օքթայը, պատասխանելով տարածաշրջանի հետ կապված լրագրողների հարցերին, ասել է, թե «Զանգեզուրի միջանցք» բնութագրվող «Թրամփի ուղին» (TRİPP) համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։
Նա նշել է, թե դրանով սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումն իր հետ կբերի նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման։ Քանի որ Թուրքիայի նախապայմանը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումն է»,–ասել է Ֆուաթ Օքթայը։



