![Զախարովան պատասխանել է Արմեն Գրիգորյանին](/imgs/posts/medium/2023/04/ea9e89f.jpeg)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությանը, առ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։
«Կարող եմ ասել, որ ՌԴ-ն իր դիրքորոշումը հստակ ներկայացրել է ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությունում: Ներկայում ինչպես խաղաղապահ զորակազմի, այնպես էլ քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ ջանքեր Լանչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը վերադարձի վերաբերյալ: Եվ, իհարկե, սկզբունքայնորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծուների որոնման հարցում», - ասել է Զախարովան: