
Հուսով ենք, որ այդ գործընթացները չեն հանգեցնի դատական համակարգի և ժողովրդի միջև անջրպետի և վստահության անկման. Զախարովան` Շիրակում ձերբակալությունների մասին
«Սա Հայաստանի ներքին գործն է։ Մոսկվան հետևում է զարգացումներին` հաշվի առնելով, որ Շիրակում են տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը»,– ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը` մեկնաբանելով ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա կողմնակիցների ձերբակալության մասին լուրերը։
Զախարովան նշել է, որ իրավիճակի հանգուցալուծումը հիմա հրատապ է, քանի որ Հայաստանը մոտենում է նոր ընտրական ցիկլին։