Ցանկացած քայլ, որը կարող է տանել իրավիճակի կարգավորման ճանապարհով, մեծ նշանակություն ունի, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները մեկնաբանելու խնդրանքին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զախարովան ընդգծել է, որ հենց Կիևի ռեժիմն ու նրան ձայնակցող Արևմտյան Եվրոպան են նվաստացնում բանակցությունների նշանակությունը։
Ռուսական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան բազմիցս ցույց է տվել, որ խաղաղություն է ցանկանում։
«Եթե մենք հասկանում ենք, որ բոլորս իրոք խաղաղություն ենք ուզում, և Ռուսաստանը դա բազմիցս ապացուցել է, և մենք հասկանում ենք, որ այն կողմից իրականում ովքեր չեն ուզում խաղաղություն, անվերջ հայտարարում են, թե բանակցություններն անհրաժեշտ չեն տարբեր պատրվակներով, մի՞թե մենք իրավունք ունենք, ես նույնիսկ այսպես կարող եմ ասել, մի՞թե մենք իրավունք ունենք չգնահատել բանակցությունների այն հնարավորությունները, որոնք կան», — ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները սկսվել են Ժնևում փետրվարի 17-ին։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:



